Friday, May 29, 2009

Արհավիրքի ճիվաղը կամ ոճիրը մեղք չունի

/Նվիրվում է բոլոր խրոխտ Մասկիներին, որոնք կռվեցինք, բայց չհանձնվեցին/

ՆԱԽԱԲԱՆ

Երկնային թզենու զովի տակ թիկնած,
Աչքերն կիսախուփ, մտքերն արձակած...
Դատաստանն ավարտած չարի ու բարու
Պառկած էր Տերը, ամենքից հեռու...
Հանկարծ թևերի շրշյուն է լսվում
Գաբրիել հրեշտակն է վզզալով իջնում,
Հաշիվ պետք է տա, Տիրոջը նա մեծ,
Գործերի մասին նա իր առօրյա,
Մինչ չնաշխարհիկ կնոջը գրկի ու զոքանչի հետ կռվի բազմամյա...
-Դե, պատմիր տեսնեմ, Գափո սիրելի,
Ի՞նչ կա աշխարհում իմ հարուստ ու լի....
-Ո¯վ Տեր, փառապանծ, թագավո¯ր տիեզերքի,
Երկրի տիրակալ, ու փայլ դու երկնի....
Լի է աշխարհը, կա հարուստ, աղքատ,
Կա ազատություն մտքի թե վարքի,
Սակայն այն բանը որ տեսա այսօր,
Չի տեսնի ոչ ոք, և չեմ էլ ցանկանա որ թշնամիս տեսնի...
- Դե պատմի տեսնեմ, Գափո հարգարժան,
Թե ինչն է արդյոք քո միտքը պղտորել,
Տեսնենք թե լավ է, բուժենք մենք այդ սպին,
Իսկ եթե վատ է պատժենք անզգամին...
Ու Գափոն տխուր, հոնքերը կիտած,
Պատմում է գլխիկոր, բազմոցին թիկնած...

Ամռան արևն է անխիղճ տապակում ասֆալտը ճաքած,
Չկա գեթ մի զով... գեթ մի մեղմ քամի... հովի մի շշուկ...
Մեռած է ամեն ինչ... տաքսիներն անգամ, իրենց համարի
Պլաստիկ ծածկի տակ են ցանկանում սատարվել...
Ճանճե¯րը... ճանճե¯րը.... ճանճերը անգամ,
Որ շոգն ու հովը չեն տարբերում իրարից,
Եթե կեղտի գեթ մի փշրանք գտնեն անկյան ետևում,
Ճանճերը անգամ… Սիբիր են փախել...
Բայց էլ ի¯նչ ճանճեր... սևամորթ մի ստրուկի
Եթե ազատություն տային այս եղանակին,
Ետ կգար նորից, աղերսելով մի
Փոքր խղճմտանք, մի քիչ մարդկություն....
Արևի հարվածի հենց կիզակետում, չգիտես ինչու, որտեղից որտեղ,
Մի տարօրինակ էակ էր քայլում, կամ ավելի ճիշտ նա քարշ էր գալիս...
Հայացքը այստեղ ու այնտեղ էր թեքում, քմծիծաղ տալիս, մոլորված ժպտում...
Սակայն խենթ չէր նա... Աչքերի խորքում
Կար կարծես հույսի մի թույլ առկայծում
Կամաց մարմրող նրա խավարչտին, փլուզված սրտում...
Հանկարծ ջահելի աչքերն են փայլում,
Կրակը վառվեց, բոցի վերափոխվելով առկայծումից այդ թույլ...
- Հաց ենք ուտելուուուուուուուուուուուուուու¯¯¯¯¯
Իր կամքից անկախ մռնչոցի նման ինչ որ բան է դուրս գալիս կրծքավանդակից նրա....
Որը արդեն իսկ չի էլ կարելի կրծքավանդակ անվանել,
Ոսկորների մի գունդ…
Մի խումբ ոսկորներ, լցված մի մաշված կաշվե պարկի մեջ...
Սակայն չշեղվենք....
Այդ մռնչոցի մեջ շատ բան կա, ընթերցող...
Տենչագին ծարավի մի քաղցր պատրանք
Մի քանի տարի անապատում թափառած մեծ քարավանի…
Եվ որսորդի մի կանչ, գնդակը տեսնելով հասած իր որսին,
Առյուծի մռնչոց, իր զոհին տապալած գետակի ափին...
Դե էլ ի՞նչ ասեմ, ինքներդ հասկացաք թե ինչ կար դրա մեջ,
Միայն թե չասեք թե հայոց լեզուն լավ չեք հասկանում,
Որին ես կասեմ, եթե չեք հասկանում, ինչու՞ եք երեք ժամ գլուխս տանում,
Նստած ինձ լսում՞:
Գնացեք ձեզ համար լողացեք Սևանում, կամ Ջրաշխարհում....
Կներես ինձ կրկին, սիրելի ընթերցող...շեղվեցի ես նորից թեմայից իմ բուն...
Անցնեմ իմ գործին....
Մռնչոցն արձակելով, ջահելը հայացքը ուղղեց դեպի առաջ...
Մարդիկ էին գալից երեք-չորս հոգի... երիտասարդներ մի խումբ...
Նրանցից ավել զատվում էր մի զատ, խուճուճ մի տղա, ժպտերես դեմքով,
Սակայն աչքերը նրա խորամանկ, զգացնել էին տալիս հոգու խորության,
Սրտի բարության, և այսպես ասած եթե ոչ այնքան հաստ,
Ապա ակնհայտորեն ոչ այնքան էլ բարակ... դրամապանակի մասին,
Սիրելիդ իմ ընթերցող....
Խնդրում եմ չշփոթես...
Այս այրի կողքին, զավեշտին տալով, ու իրենց համար ժպտալով նույնպես,
Քայլում էին երկու մանկամարդ օրիորդ շլացնող ինչպես Սևանը գեղատես,
Սև սաթի նման մազեր հոտավետ... մաքուր ու ջինջ աչքեր սևորակ...
Ամեն մի տղամարդու երազանք աստղային...
Ներդաշնակություն կար նրանց մեջ կարծես....
Մեծ համոզվածությամբ կարելի է ասել...
Որ մայրերը նրանց քույրեր են եղել.... Օ¯, դե իհարկե¯... Հասկացա հիմա¯....
Այսպիսով նրանք ճեմելով հանդարտ,
Մոտեցան խորտկարանին ՙԲելաջիո՚ անվամբ...
Ըստ երևույթին ընդմիջման ժամին,
Կանչել էր այրը իր ընկերներին թեթև մի լանչի...
Չսպասելով մեկ ուրիշի կողմից որևէ կանչի...
Տարօրինակ մեր այրը, կոչենք նրան Վրաց,
/Զուտ պատահական չէ անունն ընտրված/
Տեսնելով երեքին, երջանիկ անսահման,
Պատրաստվեց թռիչքի հովազի նման,
Անցավ ակնթարթ...
Մկանն է պրկվում,
Սովից գալարվող ստամոքսն է ոռնում,
Արյան մասնիկները, սոված բորենու նման արյան հոտ առած,
Մրցավազք են մտնում....
Բազմատանջ սիրտը զարկերն արագացնում, որն էլ իր հերթին
Խառնում է ամեն ինչ. լյարդ ու մի փայծախ, հաստ աղիք ու թոք,
Ամոթ չէ արդյոք
Ասեմ մնացածն այստեղ ես....
Ցավոք, չեմ ասի ես ձեզ...մի խնդրիր ծերուկ...
Այսպիսով Վրացը, հանկարծ շտապ թռչում... ու մեր երեքին մոտիկ է վազում...
-Հե¯յ Բագրատ եղբայրրրրրր....վայ մեռնեմ ես քեզ, այ դու իմ ախպեր...
Ես ու՞ր ես կորել...
Ախր ինչի՞ չես մի օր համենում, մեր հետ մեր տանը մի բաժակ սուրճ խմում...
Ի՞նչ... հիմա գնա՞նք... չի լինի եղբայր... տունը մարդ չկա...շոգ է անպատճառ...
Դե ես էլ հիմա էստեղ էի շրջում, մի նախարարություն, գործերս էի հանձնում...
-Բա դուք էս ու՞ր...Բելաջիո՞... Իյաաաաաաաաաաա՞...
Չէ,չէ, չեմ կարա..գործերս կմնա... դե լավ համոզեցիր...
Օձի լեզու ունես, հաաաաաաաաաաա
Այսպես է ասում ու ներս է մտնում, Վրացը մտամոլոր, բոլորի հետ մեկտեղ....
Ու այսպես ամեն օր, ամառ թե ձմեռ, ման է գալիս նա հրապարակի մոտ մի տեղ...
Հույս ունենալով արժանանալ հացի ու մի կտոր պանրի...

ՎԵՐՋԱԲԱՆ

Սիրելիդ իմ ընթերցող, թե աստված արդյոք ինչ պատասխանեց Գափոյին հրեշտակ,
Թողնում եմ ես ձեզ.... Մտածեք մի քիչ....Իսկ ովքեր գիտեն, ոչ ստույգ կամ հստակ,
Թող կիսվեն ինձ հետ... կամ թող ինձ գրեն....
Աաաա¯¯¯, քունս տարավ...գնացի քնեմ...

Ցասման կենտրոնը կամ փախուստ դեպի դժոխք

- Ապե, նապը հաստատ տուն ա փախել,- կնճռոտ ճակատի քրտինքը բաոբաբի տերևով մաքրելով արտասանեց Հնդիկ մականվամբ Սարի Թաղեցի Աբգարը, որն իր մականունը ստացել էր հնդկական կինոյի նկատմամբ հատուկ սեր ունենալու համար:
- Հա՜ էլի, - հեգնանքով նրան պատասխանեց Դետրոյտցի ավտոմեխանիկ Սմբոն, - ճամփին էլ GPS-ն ա նայել, որ հանկարծ չկորի...

Սկիզբ

Գաբրիել հրեշտակապետը հոնքերի կիտած նայում էր տիկին Հռիփսիմեի կողքին անխռով քնած քննիչ Բռնեմյանին և մտածում. "Տանե՞լ, թե՞ չտանել"... Հենց նույն պահին, Վիկտորիա ջրվեժի շրջակայքում հայ որսորդների մի խումբ՝ մինչև ատամները զինված Կալաշնիկով մակնիշի չվերջացող փամփուշտներով ավտոմատներով, նպատակասլաց ձևով փորձում էր գտնել Պեկինի կենդանաբանական այգուց փախած նապաստակի հետքը...