Tuesday, June 2, 2009

Ցասման կենտրոնը կամ փախուստ դեպի դժոխք

Վիջեյ Սանդալի տրամադրությունը լավ չէր: Արդեն երեք օր էր, ինչ նա մի կտոր բան չէր դրել բերանը: Եվ դրա մեղավորը ոչ թե ինքն էր, այլ աշխարհագրության դասախոս պարոն Վրադուբեյ Պսեժինսկին: Վերջինս հանդիսանալով Հնդկաստանի Կիսապետական համալսարանի աշխարհագրության ամբիոնի վերջի կուրսի ավագ գիտաշխատողը ոչ մի կերպ չեր կարողանում հանդուրժել այն փաստը, որ իր լսարանում երկար ոտքերով, շեկ մազերով և գեղանի աչիկներով գեղեցկուհու փոխարեն սովորում էր կարճ ոտքերով, հաստ քթով, Բոմբեյի մերձակա անտառների խիտ մացառուտների նման չսանրվող մազերով և այլանդակության չափ դարչնագույն մաշկով մի պատանի: Այսպես էլ կշարունակվեին գործերը Հնդկաստաի Կիսապետական համալսարանի աշխարհագրության ամբիոնում, և չնայած իր բոլոր փորձերին Վիջեյին չէր հաջողվի շահել չմահավան պարոն Պսեժինսկու բարյացակամությունը, եթե գործին չխառնվեին քննիչ Բռնեմյանն ու գեղեցկուհի Ինեսը... Մի գեղեցիկ օր, պարոն Պսեժինսկին իր կապույտ և երազկոտ աչքերը հառած երկնքին զբոսնում էր Կովերի անվան զբոսայգում, երբ հանկառծ նա նկատեց մի տարօրինակ երևույթ...