Tuesday, June 2, 2009

Ցասման կենտրոնը կամ փախուստ դեպի դժոխք

Վիջեյ Սանդալի տրամադրությունը լավ չէր: Արդեն երեք օր էր, ինչ նա մի կտոր բան չէր դրել բերանը: Եվ դրա մեղավորը ոչ թե ինքն էր, այլ աշխարհագրության դասախոս պարոն Վրադուբեյ Պսեժինսկին: Վերջինս հանդիսանալով Հնդկաստանի Կիսապետական համալսարանի աշխարհագրության ամբիոնի վերջի կուրսի ավագ գիտաշխատողը ոչ մի կերպ չեր կարողանում հանդուրժել այն փաստը, որ իր լսարանում երկար ոտքերով, շեկ մազերով և գեղանի աչիկներով գեղեցկուհու փոխարեն սովորում էր կարճ ոտքերով, հաստ քթով, Բոմբեյի մերձակա անտառների խիտ մացառուտների նման չսանրվող մազերով և այլանդակության չափ դարչնագույն մաշկով մի պատանի: Այսպես էլ կշարունակվեին գործերը Հնդկաստաի Կիսապետական համալսարանի աշխարհագրության ամբիոնում, և չնայած իր բոլոր փորձերին Վիջեյին չէր հաջողվի շահել չմահավան պարոն Պսեժինսկու բարյացակամությունը, եթե գործին չխառնվեին քննիչ Բռնեմյանն ու գեղեցկուհի Ինեսը... Մի գեղեցիկ օր, պարոն Պսեժինսկին իր կապույտ և երազկոտ աչքերը հառած երկնքին զբոսնում էր Կովերի անվան զբոսայգում, երբ հանկառծ նա նկատեց մի տարօրինակ երևույթ...

2 comments:

  1. Ամեն ինչ կատարվեց շատ զգույշ... Վիջեյի սենյակակից, միեւնույն համալսարանի կռճիկագիտության եւ գնդիկավոր գոյացությունների ամբիոնի բնավ "պարմանի", բայց դեռ "աղջիկ վախտերից" մասոնական լյոժեքում ելումուտ արած, տղայականով իրենը դրած ու մեծանուն փիլիսոփայական կայֆերով անվանակոչված Ցիցերոնը/հա, մարդու անունն էլ Ցիցերոն լինի... Էդքան լավ անուններ կան... Գուժ, Գնել, Եպրաքսիա ի վերջո... ներողություն օֆթոփի համար/ համալսարանի մրուր խմող ապլոմբների կաստայի հետ հավաքվում էին Կովերի անվան զբոսայգում ու բարձրից սուր բաների վրա թռնում... Ճակատագրական օրը Վիջեյը այնտեղ էր...

    Նա դեռ ժամեր առաջ երկար ու երազկոտ հեռուստաաղբարկղին նայելուց ու չանդալների "շահել եմ, շահել եմ, արդար ա ժողովուրդ" մառազմի գլուխը լվացած գովազդերի գովազդը դիտելուց հետո/հա ի դեպ,Վիջեյը աջակցում էր հայրենական արտադրողին ու մերն էր դիտում/Վիջեյը որոշել էր, ինչ էլ լինի, միանալ Ցիցերոնենց "թայֆի" կուլտուրական "կայֆերին" ու կրկնել Օսմո Վիոնի, Արթուր Ռեմբոյի, առհսարակ մոդեռնիզմի հերն անիծած սիմվոլիստական կայֆերով գրականության բարբառած բոլոր ոչ ավանդական ձեւերով վայելել գերագույն հաճույքը... Ու Ցիցերոնը նրան հետն էր վերցրել... Ասել էր` էս ցցերը, էս էլ դու... քաշի,տաք-տաք քաշի, բայց քաշվել-մաշվել չլինի...

    Միանգամից ասեմ, չեմ ուզում էս մասը երկարացնել... Պսեժինսկին տեսավ... Սկզբում լռեց, ներս գցեց: Նա գիտեր, որ եթե հիվանդը ուզում է ապրել, բժիշկներն այստեղ անզոր են, բայց հետո տեղի ունեցավ անսպասելին...


    Էէէէէէէէհ, էս ինչ ազարտի մեջ ընկա:))) Լավն էր բլոգը, բացեց:))) Եթե մի քանի ամիս առաջ լիներ, հաստատ հայկական բլոգոսֆերայի մասին թեզիս մեջ կգրեի էս մասին, ռեյտինգն էլ հազար:))) Շնորհակալ եմ դրական լիցքերի համար:))) Կսպասեմ նոր փոսթերի:)))

    ReplyDelete
    Replies
    1. Շնորհակալ եմ բարի խոսքերի համար: Կներեք ուշացումով եմ պատասխանում, արդեն ինչքն ժամանակ է չեմ գրում... անգամ մոռացել էի սրա մասին :)

      Delete