Էշն ու փիղն ընկերություն էին անում: Օրերից մի օր էշն առյուծի պալատում լավ պաշտոն ստացավ ու քիթը ահավոր ցցեց:
- Այ փղի՞կ... էլի ամբողջ օրը ջրհորներում էդ մեծ կնճիթովդ հիմար-հիմար ջուր ե՞ս պղտորում: Լավ էլի, գոնե մի կարգին գործո՛վ զբաղվի, գործո՛վ...
Որոշ ժամանակ անց էշի պես աշխատելու համար էշի պաշտոնը բարձրացրեցին:
- Այ փղի՞կ, բա ո՞նց ես է՞... էլի հին գործի՞ն ես... լավ է, ապրե՛ս... էդպես շարունակի՛ր...
Անցան տարիներ էշն ու փիղը ծերացան ու սատկեցին: Փղի գերեզամանաքարի վրա փորագրված էր՝ ՓԻՂ, իսկ էշի շիրմաքարի վրա՝ ԷՇ: