Մի օր նապաստակը սիրահարվեց աղվեսին: Անտառային գետակի խոխոջյունի ներքո նապաստակն աղվեսին ամուսնության առաջարկ արեց: Աղվեսը չմերժեց և քթի տակ աննկատ ծիծաղեց:
- Ին~չ լավն է իմ հարսնացուն, - պատմում էր նապաստակն ընկերներին, - մի մորթուն նայեք՝ ինչքան փայլուն ու գեղանի է: Իսկ աչքե~րը.... աչքերը կարծես հուր ու կրակ լինեն: Մռութը բա՝ ուտելու բան:
Զուր էին ընկերները հորդորում նապաստակին հեռու մնալ աղվեսից:
- Ա՛յ տղա, էլ նապաստակների մեջ աղջիկ չի մնացե՞լ, գնացել ես աղվեսին սիրահարվել, - ասում էին ընկներները, - գլուխդ կուտի մի օր:
- Ո՞նց թե, - կուրծքը դուրս ցցելով զայրանում էր նապաստակն ընկերների վրա, - բա ես է՞դ տղեն եմ... կինը կին է՝ աղվես լինի, թե նապաստակ... ի՞նչ տարբերություն...
Հետո նա գնում էր ու ընկերուհուն բարկացած պատմում, թե ինչ անտաշն են իր ընկերները: Աղվեսը փաղաքշում, հանգստացնում էր իր սիրեցյալին և քթի տակ աննկատ ծիծաղում:
Վերջապես մոտեցավ հարսանիքի օրը: Հարսնացուի բարեկամներն անհամբերությամբ էին սպասում այդ օրվան... Իսկ նապաստակները զբաղված էին նոր հագուստներ և թանկարժեք զարդեր ձեռք բերելով, որպեսզի զարմացնեն խնամիներին: Փեսացուն անհամբերությամբ սպասում էր, թե երբ է ավարտվելու խնջույքը, իսկ հարսնացուն քթի տակ աննկատ քմծիծաղ էր տալիս...
Երբ աղվեսները սկսեցին հոշոտել խնամիներին, փեսացուն ծնկի եկած խնդրեց աղվեսին խղճալ իրեն... սակայն աղվեսը՝ ձեռքերը կրծքին ծալած, միայն քահ-քահ ծիծաղում էր...
Inspired by Vazgen Ovyan

No comments:
Post a Comment