Մեծագույն սխալը ամեն ինչ նվիրելն է նրան, ով նվերի արժեքը գնահատել ու նվերներ տալ չգիտի...
Արձակ մտքեր, որ գալիս են ինչ-որ բանի մեջ խորանալու արդյունքում և որևէ կապ չունեն միմյանց հետ... Միացեք, միասին խորանանք...
Tuesday, August 21, 2012
Ագռավն ու նապաստակը
Նիգերիական առակ
Ագռավն ամբողջ օրը նստած ծառի ճյուղին բան չէր անում: Մի օր նրան մոտեցավ նապաստակն ու ասաց.
- Ագռավ ախպեր, էրնեկ քեզ, ամբողջ օրը քեզ համար նստած ես ծառի վրա ու բան չես անում: Ես ել եմ ուզում քեզ նման բան չանել:
- Է մի՛ արա, - պատասխանեց ագռավը:
Նապաստակը նստեց ծառի տակ և սկսեց բան չանել: Այդ պահին կողքով անցնում էր աղվեսը: Տեսավ իր համար նստած նապաստակին, վրա հասավ ու կերավ շլդիկին:
Եթե ուզում ես քեզ համար նստել ու բան չանել, ուրեմն առնվազն պետք է շատ բարձր նստած լինես:

Հայը
Վերցրեք ձեթի մի կաթիլ և կաթեցրեք այն նույն ձեթով լի մի ամանի մեջ: Այժմ փորձեք գտնել այդ կաթիլը: Հիմա վերցեք մի կաթիլ ևս և այն կաթեցրեք ջրով լի մի կաթսայի մեջ: Իսկույն ձեթի կաթիլը ջրի երես դուրս կկա, կենտրոնանալով և բոլորի ուշադրությունը իր վրա գրավելով: Այդպես էլ հայը... Իր երկրում այլ հայերի մեջ չի նկատվում, բայց բավական է դուրս գա մեկ այլ միջավայր, օտար երկիր, իսկույն աչքի է ընկնում իր խելքով, աշխատասիրւթյամբ և աչքաբացությամբ:
Subscribe to:
Posts (Atom)