Վերցրեք ձեթի մի կաթիլ և կաթեցրեք այն նույն ձեթով լի մի ամանի մեջ: Այժմ փորձեք գտնել այդ կաթիլը: Հիմա վերցեք մի կաթիլ ևս և այն կաթեցրեք ջրով լի մի կաթսայի մեջ: Իսկույն ձեթի կաթիլը ջրի երես դուրս կկա, կենտրոնանալով և բոլորի ուշադրությունը իր վրա գրավելով: Այդպես էլ հայը... Իր երկրում այլ հայերի մեջ չի նկատվում, բայց բավական է դուրս գա մեկ այլ միջավայր, օտար երկիր, իսկույն աչքի է ընկնում իր խելքով, աշխատասիրւթյամբ և աչքաբացությամբ:
No comments:
Post a Comment