Friday, October 12, 2012

Կիսվեք գիտելիքներով

Գիտելիքներ ստացող և դրանք չկիսող մարդը նման է փայտե տակառի, որի մեջ մի կողմից անընդհատ ջուր է ներարկվում: Ստացած գիտելիքներն իր մեջ պահելով, տակառը վաղ թե ուշ ճնշման տակ կպայթի: Կիսվելով մեր իմացածով, տակառի մյուս ծայրում անցք ենք բացում, տեղ բացելով նոր գիտելիքների և նվազեցնելով պայթելու վտանգը: