Նիգերիական առակ
Ագռավն ամբողջ օրը նստած ծառի ճյուղին բան չէր անում: Մի օր նրան մոտեցավ նապաստակն ու ասաց.
- Ագռավ ախպեր, էրնեկ քեզ, ամբողջ օրը քեզ համար նստած ես ծառի վրա ու բան չես անում: Ես ել եմ ուզում քեզ նման բան չանել:
- Է մի՛ արա, - պատասխանեց ագռավը:
Նապաստակը նստեց ծառի տակ և սկսեց բան չանել: Այդ պահին կողքով անցնում էր աղվեսը: Տեսավ իր համար նստած նապաստակին, վրա հասավ ու կերավ շլդիկին:
Եթե ուզում ես քեզ համար նստել ու բան չանել, ուրեմն առնվազն պետք է շատ բարձր նստած լինես: